ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԱՄՍԱ
2015-12-01 23:59:00

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես պատրաստել սամսա

Խմորը բացել, կտրել մոտ 10:10 սմ կողմերով քառակուսիների: Միսն ու սոխը աղալ, ավելացնել աղ, պղպեղ, համեմունք: Ավելացնել մանր կտրատած կանաչի: Խճողակը լավ խառնել: Միջուկից մի քիչ դնել խմորի վրա: Երկու անկյունները ծալել դեպի ներքև: Խմորը ներքևից ծալել` նավակի պես: Ծայրերը ծալել, որ ստացվի եռանկյուն: Կարը դեպի ներքև դնել յուղած տապակի վրա: Վրան քսել ձվի սպիտակուց: Թխել տաք ջեռոցում, մինչև պատրաստ լինի:

 Անհրաժեշտ մթերքների քանակը.

տավարի միս 500 գրամ
շերտավոր խմոր 500 գրամ
սոխ 3 գլուխ
մաղադանոս 0.5 փունջ
սամիթ 0.5 փունջ
աղ  
սև պղպեղ  
սպիտակուց 1 հատ
կարագ 10 գրամ

Այս նյութը դիտել են - 13594 անգամ