ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը տեղադրել է լուսանկար, որտեղ պատկերված են Երևանի վերնիսաժում վաճառվող՝ բանակի համար նախատեսված օճառներ:
ՊՆ խոսնակը գրառման տակ խնդրել է տրամադրել հեռախոսահամար, որպեսզի կարողանա զբաղվել խնդրով: Հեռախոսի համարը օգտատերը տրամադրեց, և Արծրուն Հովհաննիսյանը խոստացավ զբաղվել: Զբաղվել խնդրով` նշանակում է հետաքննություն կազմակերպել, պարզել օճառի ծագումնաբանությունը, որոնել և պատասխանատվության ենթարկել օճառները վերնիսաժ հասցնողներին:
Սակայն իրականացնել այդ ամենը գրեթե անհնար է, քանի որ նկարում պատկերված օճառներն ընդամենը երկուսն են, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք վաճառվում էին վերնիսաժում, այլ ոչ, ասենք, «Սուրմալու» մեծածախ առևտրի կենտրոնում, կարելի է մտածել, որ բանակում ծառայող՝ խեղճուկրակ մեկը խնայել է իր հասանելիք օճառները և դրանք ուղարկել աղքատ ծնողներին:
Ի դեպ, այդպես կարող էին վարվել նաև հանրաճանաչ երգիչ Արմենչիկից օգնություն ստացած զինվորները: Եվ ո՞վ ասած, որ Արմենչիկի բաժանած ապրանքը չի կարելի վաճառել վերնիսաժում: Կամ էլ ո՞վ գիտի, թե Արմենչիկի բաժանած տոպրակներից չեն վերնիսաժում հայտնվել նկարում պատկերված օճառները:
Այս նյութը դիտել են - 1514 անգամ