Ռոբերտ Նազարյանի և Բիբինի փողերը Չեխիայում են
2016-05-18 10:45:00

Արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի նախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի անունը ասոցիացվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» տխրահռչակ ընկերության եռակի տխրահռչակ ղեկավար Եվգենի Բիբինի անվան հետ: Թե որքանով է տանդեմի համագործակցությունը հարստացրել Բիբինին, բոլորիս հայտնի է:

Իսկ ահա Բիբինի հայաստանցի պաշտոնյա գործընկերոջ հարստության մասին տեղեկությունները նոր են դառնում լայն հասարակության մտածմունքը: Պարզվում է, որ Նազարյանը չի բավարարվել ռուս էլեկտրիկների հետ տալ-առնելով: Նա ավելի հեռուն էր տեսնում:

Բիբինի հետ համագործակցության արդյունքում ստացված գումարը, իհարկե նախապես կոնվերտացնելով ռուբլիները, Նազարյանն Արևմուտք ուղղեց, և այժմ նա հսկա եվրոպական կապիտալի տեր է: Արդարությունից ելնելով պետք է ասել, որ մեր հերոսը մեծ ունեցվածք դիզեց նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում, սակայն Բիբինի հետ համագործակցությունն այլ էր:


Նազարյանն ունի որդի, որն էլ իր հերթին կին ունի, որոնց անվամբ է գրանցված Չեխիայի տարբեր քաղաքներում նրա ահռելի ունեցվածքը Իսկ մեզ միայն մնում է փաստել, որ հայ-ադրբեջանական պատերազմում 800 հեկտար կորուստ չէինք ունենա, եթե տարատեսակ նազարյանները հազարական հեկտարներով դղյակներ չկառուցեին:

Հուսանք, որ մի օր չեխերը կզբաղվեն հայ ծագում ունեցող նազարյաններով: Դա է նրանցից ազատվելու միակ տարբերակը, քանզի հայերիս մոտ Նազարյանին և առավելեւս Բիբինին պատժել չի ստացվում:

shame.am

Այս նյութը դիտել են - 1354 անգամ