Ով Մանվել Գրիգորյանի անցած ուղին կասկածի տակ է դնում, նա առնվազն առաջադիմող բթամիտներից է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՊՆ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն՝ անդրադառնալով Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հրապարակային մեղադրանքներին:
«Նա մեծ վաստակ ունի, ինչպես կարող ենք Մանվել Գրիգորյանի կատարածը կասկածի տակ դնել, չենք կարող, միայն դավաճանները կարող են կասկածի տակ դնել Մանվել Գրիգորյանի կատարած հայրենանվեր գործը, վաստակը, ես չեմ ընդունում նման քննադատությունները»,-ասաց նա:
Ըստ Վարդան Ավետիսյանի՝ օրինաչափություն է դարձել հաղթանակելուց հետո միմյանց մասին չարախոսելը: «Անշուշտ, տեղին չէ նման հայտարարությունները, օրինաչափություն է դարձել հաղթանակներից հետո սկսում ենք իրար քրքրել: Իսկ թշնամին օգտվում է իրեն ընձեռնված հնարավորությունից: Այսօր արդեն թշնամու տեղեկատվական կայքերը ծաղր ու ծանակի են ենթարկում, և բնական է, որ այսօրվա ծավալվող ռազմական գործողություններին հարիր չեն նման քայլերը, միևնույն ժամանակ մեր փառքին հարիր չէ»,-եզրափակեց նա:
Այս նյութը դիտել են - 3170 անգամ