Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ կամավորները վերադառնան
2016-05-19 09:15:00

«Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց անմիջապես հետո հրահանգել է, որ կամավորները վերադառնան՝ իրավիճակն այժմ հարաբերականորեն հանդարտ է, բանակցությունների փուլ է ընթանում։ Արդեն երեկվանից կամավորները խումբ-խումբ Հայաստան են վերադառնում։ Ապրիլյան դեպքերից հետո մոտ 4.400 ազատամարտիկներ են եղել Արցախում և շփման գոտում։ Առաջին հերթափոխին մեկնել Է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք և համազգեստ։ Այժմ տեղի Է ունենում զենքի հանձնում–ընդունում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ազատամարտիկներին հետ կանչելու որոշումը ճիշտ ժամանակին Է, որովհետև Վահան Բադասյան-գեներալ Մանվել բախումից հետո լարվածություն Էր առաջանում ԵԿՄ-ական և ղարաբաղյան ջոկատների միջև։ Սակայն կա նաև որոշ դժգոհություն այս հրահանգի կապակցությամբ, քանի որ կամավորականներն ուզում Էին մնալ Արցախում այնքան ժամանակ, մինչև հետ կգրավեն կորսված տարածքները»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1900 անգամ