ԱՄՆ–ում մինչ դատական նիստում որոշում է կայացվել հայտնի «Happy Birthday to you» հայտնի տոնական երգի ճակատագիրը տնօրինելու հարցով: Բանն այն է, որ մի խումբ վավերագրողներ փորձ էին անում պայքարել ամերիկյան երաժշտական հսկա «Warner/Chappell» ընկերության դեմ՝ երգի օգտագործման իրավունքների մասով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «bbc.com»-ի ռուսական ծառայությանը:
Թեև այդ համաձայնության մանրամասների մասին շատ քիչ բան է հայտնի, սակայն արդեն պարզվել է, որ ընկերությունը հայտնի մեղեդին փոխանցելու է հանրային օգտագործման:
Ստեղծագործության հեղինակային իրավունքը պաշտպանության իմունիտետով է օժտվել 1935 թ-ից: «Warner/Chappell»-ի սեփականատերերը այդ իրավունքը մեկ այլ ընկերությունից ձեռք են բերել 1988թ.-ին: Սակայն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի դաշնային դատարանը որոշում է կայացրել, որ երկար ժամանակ երգի կատարման իրավունքը վաճառող «Warner»-ն ինքն էլ չի հանդիսանում «Happy Birthday to you» երաժշտական ստեղծագործության իրավատերը: Ըստ դատական ատյանի սեփականության իրավունքը վերաբերել է միայն երաժշտությանը, բայց ոչ երգին ամբողջությամբ:
«Warner/Chappell»-ի դեմ հայցը վավերագրողներ Ռուփ Մարյան և Ռոբերթ Սիգալը դատարան են ներկայացրել 2013թ.-ին, երբ աշխատում էին այդ երգի մասին պատմող ֆիլմի վրա: Ընկերությունը նրանցից երգը ֆիլմում օգտագործելու համար պահանջել էր 1500 դոլար:
Վերլուծաբանների կարծիքով, հիմա «Warner/Chappell»-ին կարող են դատապարտել նրանք, ովքեր վերջին տարիներին ընկերությունից ձեռք է բերել երգի օգտագործման իրավունքը :
Կինոյում, հեռուստատեսությունում, գովազդներում և հանրային միջոցառումների ժամանակ հայտնի երգը հնչեցնելու համար ընկերությունը տարեկան ստացել է մոտ 2 մլն դոլար:
«Happy Birthday to you»երգի մեղեդին ստեղծել են Քենթուկի նահանգում բնակվող Միլդրեդ և Փեթթի Հիլլ քույրերը՝ 1893 թ.-ին: Այժմ, բարեգործական այն հիմնադրամը, որը տնօրինում է քույրերի ժառանգությունը, պնդում է, որ Փեթթի Հիլլի իրավահաջորդ հարազատները լիարժեք չեն ստացել հեղինակային իրավունքով իրենց հասանելիք բաժինը:
taglur.am
Այս նյութը դիտել են - 7721 անգամ