Վարչապետը պահու՞մ է նախագահի մեջքը
2016-05-20 10:12:00

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ի իր հայտնի ելությով ահռելի պատասխանատվություն վերցրեց իր ուսերին: Դրանով նա մի քանի անգամ ավելի մեծացրեց հանրության սպասումներն իրենից ու հետևաբար նաև իր պարտականությունները: Իհարկե, ինչ խոսք, եթե նա կարողանա իրացնել այդ պարտավորություններն ու պատվով դուրս գալ այդ պատասխանատվության տակից, դա կնշանակի, որ դրանով Հայաստանը առավելագույնս կմոտենա իրավական պետության մեր պատկերացումներին: Ամեն դեպքում բոլորս էլ պետք է հասկանանք, որ Աբրահամյանը գիտակցաբար է մտել այս պատասխանատվության տակ և ամեն կերպ ձգտելու է իրականցնել խոստումները: Սակայն վարչապետի որդեգրած կեցվածքի մեջ մի շատ կարևոր հանգամանք կա, որն անպայման նկատել է պետք: Նա իր արձանագրած բոլոր հաջողությունները կապում է նախագահի հետ և անում է ամեն ինչ, որ պարզ տեսանելի լինի նախագահի ավանդն այդ գործում: Սա իրականում շատ կարևոր է, որովհետև, երբ այստեղ որոշ մարդիկ հակասություններ են որոնում, գտնում, կամ ամեն ինչ անում են, որ առաջ ացնեն այդպիսի հակասություններ նախագահի և վարչապետի հարաբերություններում, այդ հանգամանքից օգտվում են նաև մեր թշնամիները, որով նրանք ոգևորում են իրենց ժողովրդին, իրենց զինվորին` հավատցնելով, որ իբր Հայաստանը պառակտման եզրին է: Այս պահվածքով վարչապետը ոչ միայն փակում է ներհայաստանյան չարախոսների բերանը, այլ նաև շատ լուրջ մեսսիջ է ուղարկում մեր թշնամիներին և միջազգային հանրությանը, որ իր և նախագահի միջև հարաբերությունները շատ ջերմ են, իսկ Հայաստանի պետականության հիմքերն ամուր են ավելի քան երբևէ: Շատ լավ է այն, որ Հայաստանը ղեկավարող այս երկու անձիք ցանկացած պահի պատրաստ են սատար կանգնել, փոխլրացնել և փոխօգնության հասնել միմյանց՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:

ԵՍ ՀԱՅ ԵՄ ֆեյսբուքյան էջ

Այս նյութը դիտել են - 1504 անգամ