2015 թ.-ի պետական բյուջեի կատարողականի համաձայն ՀՀ պետական պարտքը կազմել է 2 տրիլիոն 457 միլիարդ դրամ կամ 5 միլիարդ 79 միլիոն դոլար: Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշեց, որ ընդհանուր պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 317 միլիոն ԱՄՆ դոլար, ներքին պետական պարտքը՝ 761 միլիոն ԱՄՆ դոլար:
«Ուզում եմ անդրադառնալ պարտքի բեռի հետ կապված մտահոգություններին: Ուզում եմ տեղեկացնել, որ պարտքի բեռը կիրառելու համար կիրառվում են միջազգայնորեն ընդունված ցուցանիշներ: Դրանց համաձայն, մեկ ձևակերպմամբ ասեմ, որ Հայաստանը շարունակվում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը: