Ով կործանեց եգիպտական օդանավը
2016-05-23 11:51:00

Թուրքիայի լողափերում հանգստանալուց հրաժարված ռուսներն ակնհայտորեն կռախի առջև են կանգնեցրել թուրքական տուրիզմը, քանզի Անթալիայի լողափերում հիմնական փող ծախսողները հենց ռուսներն էին: Հասկանալով, որ չի ստացվում սիրաշահել Վլադիմիր Պուտինին և հարթել նրա հետ ունեցած տարաձայնությունները, որպեսզի ռուսները կրկին մեկնեն Թուրքիա հանգստանալու, Էրդողանը սկսեց աշխատել եվրոպական շուկայի ուղղությամբ: Այստեղ Թուրքիայի հիմնական մրցակիցը Եգիպտոսն է, որի լողափերը և ավելի գեղեցիկ են ու հաճելի, և գնային քաղաքականությունն է ավելի մատչելի Թուրքիայից, և հետևաբար պետք է այնպիսի հարված հասցնել Եգիպտոսի տուրիստական ճակատին, որ սեփական մաշկի վրա դողացող եվրոպացիներն այլևս չմտածեն փարավոնների երկիր մեկնելու մասին: Բնականաբար անհայտ պատճառներով կործանվում է Եվրոպայի սրտից` Փարիզից, Եգիպտոսի սիրտ` Կահիրե թռչող օդանավը և Եգիպտոսի տուրիզմը, գոնե, այս սեզոնի համար մահանում է: Կարծում եմ` հասկանալի է, որ ինքնաթիռի այս կործանումը բխում է միմիայն Թուրքիայի շահերից:
Թուրքիան շարունակում է մնալ և միշտ մնալու է չարիք մեր տարածաշրջանում ...

Մենուա Հարությունյան 

Այս նյութը դիտել են - 1441 անգամ