Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Վիետնամում արժանացավ չափազանց ջերմ ընդունելության, ինչը բնական է, հաշվի առնելով երկու երկրների միջեւ հաստատված սերտ հարաբերությունները: Օբաման ի վերջո բացահայտեց Վիետնամին ամերիկյան զենքերի վաճառքը արգելափակող որոշումից հրաժարվելու մասին Հանոյում այնքան սպասված որոշումը։
«Վիետնամը շատ շնորհակալ է Միացյալ Նահանգներից, որ վերջնականապես հանել է զենքի վաճառքի արգելափակումը, ինչը երկու երկրների միջեւ հարաբերությունների լիարժեք բարելավման վկայականն է», - ասել է Վիետնամի նախագահ Թրեն Դայ Քուանգը:
Վիետնամը վերջին շրջանում անհանգստացած է Հարավ-չինական ծովում Չինաստանի գործողություններով: Նախագահ Օբամայի խոսքով, սակայն, զենքի վաճառքը թույլատրելու որոշման պատճառը Վիետնամի եւ Չինաստանի միջեւ տարաձայնությունները չեն.
«Հաշվի առնելով մեր բազմակողմանի համագործակցությունը՝ տնտեսական, առեւտրային, անվտանգության եւ մարդասիրական ոլորտներում, մեզ համար բնական է չունենալ որեւէ արգելափակում»:
Վաշինգտոնի եւ Հանոյի միջեւ առավել վիճելի խնդիրը Վիետնամում մարդու իրավունքների անբավարար պաշտպանությունն է, որի շուրջ կողմերին այդպես էլ չի հաջողվել գալ համաձայնության: Տնտեսական հարաբերությունները սակայն, զգալիորեն բարելավվում են: Ներկայում Միացյալ Նահանգների եւ Վիետնամի միջեւ տնտեսական շրջանառությունը հասնում է տարեկան 45 միլիարդ դոլարի:
Այս նյութը դիտել են - 1249 անգամ