Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով, որ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում է պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է։
«Փաստորեն իմ 8 տարեկան երեխես իր բուֆետի փողը հավաքումա, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ-որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին ու բանից պարզվում է՝ Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում է պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն տառերով գրված է՝ վաճառքի ենթակա չեն, և համարվում են զինվորի բաժին, իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է։ Ի դեպ, աշխատողը իմանալով որ ընկերս հայ է, թարգմանել է պիտակի վրայի գրածը։ Չգիտեմ էլ ինչ ասեմ»,- գրում է Գալիկյանը։
«Ի դեպ ասեցին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժի 500 զլոտի, այսինքն 160 դոլար,- Գարիկ Գալիկյանին ասել է իր ընկերը,- Խնդրում եմ համապատասխան կառույցներին այս ամենը տեսնելով՝ կատարել համապատասխան ուսումնասիրություն»: Գրում է 168.am-ը
Աղբյուրը <a href="http://168.am/2016/05/24/640649.html">© 168.am</a></br>
Այս նյութը դիտել են - 1809 անգամ