Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում
2016-05-26 09:00:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում նոր աղմուկ է հասունանում, որը կարող Է ծավալվել նախկին կուսակիցների միջեւ։ Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են ակտիվորեն իրենց կողմը «քաշել» ԲՀԿ-ից դուրս եկածներին՝ նրանց ընդգրկելով իրենց նոր ստեղծվելիք «Համախմբում» կուսակցության շարքերը։ Այլ կերպ ասած, Օսկանյանը փորձում է «նախկինների» բազայի վրա նոր կուսակցություն կառուցել։

Նախկին ԲՀԿ-ականներից բացի Օսկանյանի թիմակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտոնավարած, բայց հետագայում իրենց դիրքից զրկված գործիչները եւս։ Այս ամենը խիստ զայրացրել է ԲՀԿ ղեկավարությանը, եւ նախագահ Նաիրա Զոհրաբյանը անգամ ակնարկներով հասկացրեց չշարունակել գործընթացը։

Ի դեպ, «Ժողովուրդ»–ին տեղեկություններ հասան, որ Վարդան Օսկանյանի եւ նախկին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի հանդիպումից հետո որոշվել է նաեւ «Ժառանգության» հետ համագործակցված մասնակցել 2017-ի ընտրություններին»:

Այս նյութը դիտել են - 1440 անգամ