«Ռազբորկա» եւ բղավոցներ ԱԺ միջանցքում
2016-05-26 09:10:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսին 24-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարեւանությամբ գտնվող միջանցքում արտասովոր իրավիճակ էր: Ինչպես նկատել է «Ժողովուրդ»-ի թղթակիցը՝ Ազգային ժողովի աշխատակիցներից մեկը Ազգային ժողովի ֆինանսական հարցերով զբաղվող մի քանի աշխատակիցների հետ լեզվակռվի մեջ էր մտել:

Նկատեցինք, որ տարեց պապիկը պահանջում էր վճարել իր հասանելիք աշխատավարձը, սակայն աշխատակիցները նրա հետ, մեղմ ասած, «ռազբորկայի» մեջ էին մտել՝ բղավոցներով, հետաքրքրվելով, թե որ օրն է աշխատել, ինչ է աշխատել եւ այլն:

Ու երբ ֆինանսական բաժնի աշխատակիցները նկատեցին, որ ԱԺ միջանցքում լրագրողների թիվը գնալով մեծանում է, եւ իրավիճակը կարող է վատ ավարտ ունենալ իրենց համար, շտապ պապիկին հանգստացրին եւ հորդորեցին գալ մի քանի օր հետո՝ խոստոանալով լուծել խնդիրը»:

Այս նյութը դիտել են - 1477 անգամ