Տարոնի մտքերն ու գաղափարները պետք է դառնան ազգային արժեք...
2016-05-31 00:37:00
Հայտնի գիտնական, Երևանի քաղաքապետ Էքստեռն Տարոնն այսօր հերթական զարմացրել և միաժամանակ ուրախացրել բոլորիս: Աշխարհահռչակ գիտնականը հայտարարություն է տարածել, որում այնքան շատ փայլուն գաղափարներ և մտքեր կան, որ դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալն անհնար է: Այդ իսկ պատճառով որոշեցինք ընտրել մտքերից ամենահզորները և հատ հատ ներկայացնել: Եվ այսպես, Տարոնն ասում է.

1. Երևանի սանմաքրման աշխատանքները իրականացնող «Սանիթեք»-ը պետք է էլ ավելի ակտիվացնի աշխատանքները: Ըստ գիտնական-քաղաքապետի` «Սանիթեք»-ը պետք է աղբահանի աղբը, սակայն հետո դրա մի մասը հետ բերի և նորից աղբահանի: Միայն այսկերպ է հնարավոր պատկերացնել «էլ ավելի ակտիվանալու» հզոր գիտնականի կոչը:

2. «Սանիթեք»-ը պետք է սահմանի հերթապահություն: Փաստորեն, կամ նախկինում հերթափոխեր չեն եղել, և ով որտեղից ուզեր և երբ ուզեր աղբահանություն կիրականացներ: Այժմ այդպես էլ չի լինելու: Ամեն քայլին, գիշեր կլինի թե ցերեկ, յուրաքանչյուր ոստիկանին կցվելու է մեկական «Սանիթեք»-ի հավաքարար: Նրանք հպարտ ման են գալու Երևանի փողոցներով և հզորագույն հերթապահություն են իրականացնելու:

3. Պետք է շարունակել բազմաբնակարան շենքերի մուտքերի ուսումնասիրությունը և գույքագրումը: Հզոր միտք: Բազմաբնակարան շենքերի մուտքերն իրոք գույքագրման կարիք ունեն, իսկ առանց դրանց ուսումնասիրության արդեն անհնար է ապրել: Եվ ընդհանրապես կապ չունի, որ մուտքերում ոչ մի գույք էլ չկա: Կամ էլ եթե անգամ լինի, ապա դա «Բազմաբնակարանային շենքերի կառավարման մասին» օրենքով բնակիչների գույքն է: Տարոնն ասում է, որ պետք է գույքագրել և ուսումնասիրել, չնայած, մեր կարծիքով` սկզբից պետք է ուսումնասիրել և նոր գույքագրել:

4. Հանրությունը պետք է իմանա Տարոնի ծրագրերի մասին: Հանճարեղ է, և մենք հենց հիմա դրանով էլ զբաղված ենք և միշտ ենք զբաղվելու, քանզի Տարոնի մտքերն ու գաղափարները պետք է դառնան ազգային արժեք: Դե, իսկ մենք էլ պետք է տարածողի դերում լինենք:
shame.am
Այս նյութը դիտել են - 1301 անգամ