Երկու մուրացկան Ամերիկայում...
2016-05-31 00:41:00
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ-երկու օրով եկավ Հայաստան, ցուցադրվեց, ինչ-որ անհասկանալի հայտարարություններ արեց, հետո իր գործը համարեց ավարտված ու կրկին մեկնեց Միացյալ Նահանգներ: Թե ինչով է զբաղված նա օվկիանոսից այն կողմ, ոչ ոք հստակ չգիտի: Ինքը պնդում է, թե իբրև հայանպաստ գործունեություն է ծավալում, ուրիշները դա կոչում են ավելի հասկանալի բառով՝ դրամահավաքություն:
«Ժառանգությունում» Րաֆֆու բացակայությանն արդեն սովորել են: Հիմա նրան այնպես են ընկալում, ինչպես Կոմունիստական կուսակցությունը Լենինին էր ընկալում մահից հետո՝ «Раффи всегда живой». Ու քանի որ ոչ ոք ոչինչ չգիտի, ժառանգականներն առանձին-առանձին սկսել են իրենց գլխի ճարը տեսնել: Առայժմ ընդամենը մեկն է, որ շարունակում է համառել և դեռ հավատում է, որ Հովհաննիսյանը մի օր ի վերջո ետ կգա երկարաժամկետ: Այդ մեկը Զարուհի Փոստանջյանն է:
Եվ ահա «Ժառանգության» հրետանի Զառան իր կասկածները վերջնականապես փարատելու և առաջնորդի հետ նույն ճանապարհը կտրելու մտադրությամբ դիմել է չափազանց հնարամիտ քայլի: Նա էլ է մեկնել Ամերիկա: Իսկ այնտեղ լինելու համար լուրջ պատճառներ հորինելու կարիք բոլորովին չկա: Զարուհին ուղղակի կկրկնի այն, ինչ տարիներ շարունակ անում է Րաֆֆին: Ամերիկահայերն արդեն տեղեկացված են, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն աշխատանքային այցով գտնվում է Լոս Անջելես քաղաքում` հանդիպելու տեղի հայ համայնքի և հասարակական-քաղաքական գործիչների հետ: Համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 2-ին: Նշվում է, որ Զարուհին կդասախոսի «Մեծ և համապարփակ ազգային ռազմավարության մշակում և ընդունում` ազգային ազատագրական շարժումը արդիականացնելու ու ճիշտ ուղղությամբ տանելու համար» թեմայով: Իսկ քանի որ ոչ մի ամերիկահայ երբեք և ոչ մի գնով չի գուշակի, թե դա ինչ բան է, ամեն դեպքում իրենց հետ կվերցնեն դրամապանակները: Փողի ներկայությունը միշտ էլ հասկանալի է դարձնում ցանկացած անհասկանալի բան:
shame.am
Այս նյութը դիտել են - 1870 անգամ