,,Դուզ խոսքը էշին են ասում,,
2016-05-31 00:54:00

Կներեք, բայց ,,Դուզ խոսքը էշին են ասում,,:
Մարդու խոսքի ենթատեքստը, ներքին սարկազմը, կամ նուրբ հումորը ընկալելու համար նրան լսողը պետք է հոգեւոր բագաժ ունենա: Ցավոք, մեզանում քչերն են պատրաստված՝ ընկալելու խոսքի ենթաշերտերը: Մեծամասնությունը ամեն ինչ ուղիղ է հասկանում՝ չխորանալով խոսքի նրբերանգների մեջ:
Այնպես, ինչպես մեկնաբանվել է այսօր քանդակագործի ստեղծածը, դրանում ես շատ նուրբ հումոր տեսա:
Հեշտ բան չէ երեւույթը հումորով գնահատելը, ինչով կարելի է ավելի շատ բան ասել, քան ճակատային պիտակավորումներով:
Հասկացողն անգամ չասված բառն է ընկալում:
Անթաքույց հեգնանքն ու պարզունակ խոսքը իրարից տարբերել է պետք:
Եթե շատերին հարմար է խոսքի պարզունակ ընկալումը, ապա դրանում գնահատական հնչեցնողը մեղավոր չէ:

 

Կիմա Եղիազարյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 1752 անգամ