Շատ համեղ բաղադրատոմս տոնական օրերի համար...
2015-12-15 18:13:00

Պատրաստման եղանակը՝

Բուդը լվանալ, ծակծկել, դնել աղաջրի մեջ: Գազարը, սոխը, խնձորը խոշոր կտրատել, լցնել կաթսան, ավելացնել հատիկ պղպեղը, աղը, դափնու տերևները  և եփել յուրաքանչյուր կիլոգրամին մեկ ժամ հաշվարկով (այսինքն` 4 կգ միսը եփել 4 ժամ): Թավայի մեջ խառնել գարեջուրը, մեղրը, մանանեխը, մարմանդ կրակի վրա դնել և խառնել: Բուդը արգանակից հանել, տեղափոխել տապակի մեջ: Վրան լցնել գարեջրի սոուսը, մանանեխի, համեմի, սամիթի սերմերը խառնել, շաղ տալ վրան: Միսը դնել 180-190 աստիճան ջեռոցում և եփել, մինչև կարմրի:

Բաղադրիչները՝

խոզի բուդ - 4 կգ
սոխ – 2 գլուխ
կանաչ խնձոր – 2 հատ
գազար – 1 հատ
հատիկ պղպեղ, դափնու տերև
համեմի սերմ, սամիթի սերմ, մանանեխի հատիկներ
մեղր – 1 ճգ
գարեջուր – 0,5 լիտր

Այս նյութը դիտել են - 6190 անգամ