Հունիսի 4-ին «Տաշիր» ընկերության սեփականատեր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի ավագ որդու հարսանիքն է: Սարգիսը ամուսնանում է իրենից 2 տարով մեծ վրացուհու հետ: Հարսանիքը տեղի է ունենալու Մոսկվայում, հրավիրված է հայ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործարար-պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, բազմաթիվ օլիգարխներ, պաշտոնյաներ: Սարգիսը իր հոր ընկերությունում զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։ 2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։ Նրա նշանդրեքը տեղի էր ունեցել նախորդ տարի, լուսանկարներն էլ հայտնվել էին համացանցում:
Ի դեպ, շաբաթ օրը մեկ այլ հարսանիք էլ կա, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը ամուսնացնում է 22-ամյա որդուն: Նա միջազգային մակարդակի, բայց հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել հայկական ծիսակարգով, ազգային երգ ու պարով: Հրավիրյալների մեջ էլ, բացի հայ քաղաքական, հասարակական գործիչներից, կլինեն նաեւ թուրք, քուրդ և այլազգի գործիչներ:
Այս նյութը դիտել են - 2305 անգամ