Գերմանիայի Բունդեսթագը այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Դեմ է քվեարկել ընդամենը մեկ պատգամավոր, մեկ պատգամավոր էլ ձեռնպահ է եղել: Հիշեցնենք, որ Անկարան նախապես զգուշացրել էր, թե փաստաթղթի ընդունման դեպքում կվերանայի Գերմանիայի հետ հարաբերությունները բոլոր հարթություններում: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա են կազմակերպել Բունդեսթագի շենքի առաջ և ծափողջյուններով են դիմավորել բանաձևի ընդունման մասին լուրը:
Այս նյութը դիտել են - 1201 անգամ