ԱՄՆ-ն չի ցանկանում գաղտնազերծել 9/11-ի ինքնաթիռի ձայնագրությունները...
2016-06-02 05:03:00

ԱՄՆ Ռազմական դատարանն առայժմ չի պատրաստվում թույլատրել գաղտնազերծել այն ինքնաթիռի օդաչուի խցիկի ձայնագրությունը, որը ահաբեկիչները նախատեսել էին օգտագործել 2001-ին Վաշինգտոնում իրականացվելիք ահաբեկչության համար: ԱՄՆ Ռազմական դատարանի դատավոր Ջեյմս Պոլը մեկնաբանել է, որ նման որոշման են հանգել՝ քննության շահերից ելնելով: Նշենք, որ հիշյալ գործի լսումները իրականացվում են Գուանտանամոյի բանտում: Հիշեցնենք նաեւ, որ այս երկրորդ ինքնաթիռը կործանվել էր ավելի շուտ, քան կհասներ իր թիրախին: 

«Ձայնագրությունը որոշակի տեղեկատվություն է պարունակում, որոնք հանդիսանում են վկայություն եւ պաշտպանում են ԱՄՆ կառավարության վարկածը՝ հիշյալ գործողությունների հետ կապված: Նախ հաստատվում է այն, որ ինքնաթիռը գողացվել էր, ապա արդեն հաստատվում է նաեւ մոտիվը եւ մտադրությունը, հաստատում օդաչուների սպանության փաստը»,- ըստ Sputnik ռադիոկայանի հաղորդման՝ հայտարարել է գործով պետական մեղադրող, դատախազ Էդ Ռայանը: 

Այս նյութը դիտել են - 1552 անգամ