Կաշառք ստանալու պահին փոխգնդապետ է ձերբակալվել2016-06-02 06:01:00
Առանձնակի խոշոր չափի կաշառք ստանալու պահին փոխգնդապետ է ձերբակալվել. այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը»,- գրել է Հովհաննիսյանը:
Այս նյութը դիտել են - 1263 անգամ