Պաշտոնապես ճանաչելով և դատապարտելով Հայոց Ցեղասպանությունն ու հիշատակի տուրք մատուցելով 1500000 անմեղ զոհերին, Գերմանիան ևս մերժեց թուրքական ժխտողականությունն ու քաղաքական շանտաժի դրսևորումները: Թուրքիան, բացի իրենից ու իր անցյալից, որևէ միջազգային գործընկերոջից "նեղանալու" բարոյական ու քաղաքական հիմքեր չունի: Գերմանիան և երկու տասնյակից ավել պետություններ ցույց տվեցին, որ բացի քաղաքական շահերից, աշխարհում կան նաև անանցանելի ու անբեկանելի արժեքներ:
Կարծում եմ Գերմանական քաղաքական կամքն ու քաղաքական ազնվությունը հերթական բարձրարժեք օրինակը կլինի մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի Ցեղասպանական հանցագործությունը դատապարտելու համար: Մեկ դարն անգամ չի կարող ջնջել 1500000 անմեղ հայերի արյան հիշողությունը: Այն պետությունները, որոնք գիտակցում են Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման անհրաժեշտությունը, սակայն դեռևս լռում են ՝ Թուրքիայի հետ քաղաքական շահերից ելնելով, իրենց համար ունեն նաև Գերմանիայի ճանապարհը:
Այս նյութը դիտել են - 1822 անգամ