Գերմանիայի այսօրվա որոշումից հետո, մեզ մնում է կարևոր քայլը՝ հեռանալ մեր մյուս՝ «դաշնակից» գաղութատեր
2016-06-02 09:19:00
Թուրքիայի վարչապետի տված հարցազրույցից պարզ է դառնում, որ Թուրքիան հայտնվել է հիստերիայի մեջ: Ու ամեն ձև փորձում է չներել Գերմանիային ու կրկին ժխտում է, որ ցեղասպանություն չի եղել... Գերմանիայի այսօրվա որոշումից հետո, մեզ մնում է կարևոր քայլը՝ հեռանալ մեր մյուս՝ «դաշնակից» գաղութատեր Ռուսաստանից: 

Գերմանիան Հայոց Եղեռնի՝ ցեղասպանության պաշտոնապես ընդունումով ապտակ է հասցնում Թուրքիային: Սա քայլ է մեզ համար դեպի ժողովրդավարություն, ազատություն, անկախություն: Գերմանական խորհրդարանը ճնշող մեծամասությամբ (մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ) ընդունեց Հայոց Եղեռնը պաշտոնապես ՛՛ցեղասպանություն՛՛ բնորոշելու օրենքը՝ դրանից բխող բոլոր եւ դեռ անհայտ հետեւանքներով: Գերմանիան արեց դա Եղեռնի 100-ամյա տարելիցից 1 տարի անց...
Առաջին համաշխարհային պատերազմին մասնակից չենք եղել, բայց Ռուսաստանի թեթև ձեռքով ու մեր անվերապահ վստահությամբ Ռուսաստանին զոհը դարձանք այդ պատերազմի: Այս փաստը պետք է ընդունել, ոչ նրա համար որ օդում կախված բաներ եմ ասում, այլ փաստն եմ արձանագրում:

Պետք է հասկանալ վերջապես, ով է մեր բարեկամը, Ռուսաստանը, ով մեզ միշտ ներքաշել է պատերազմներում, թե Եվրոպան, որի մասնիկն անգամ չենք ուզում դառնալ: Գերմանիայի այս որոշմամբ ճանապարհներ է բացվում մեզ համար: Հիմա ինչքան էլ, որ ասենք Գերմանիան քաղաքականության միջոցով, Թուրքիային ձեռնոց նետելով գնաց այս քայլին, միևնույն է սրանից մենք օգտվում ենք ու օգուտը պետք է նպատակահարմար լինի առաջինը մեզ համար: Սա կարևոր որոշում էր հենց մեր համար և պակաս կարևոր չէ նույն Գերմանիայի համար, որովհետև այս կերպ կայզերական Գերմանիան, որ շատ ուղիղ կապ է ունեցել ցեղասպանության հետ, կարծես սրբագրում է և իր մեղքը խոստովանում, առերեսվելով անցյալի սխալների հետ մեզնից հայցում է իր ներողությունը իր այս կարևորագույն որոշմամբ:

Ինչ է սպասվում Թուրքիային այս որոշումից և պաշտոնական ընդունումից հետ: Արդեն աշխարհի աչքը մեր ուղղությամբ պահելու առնչությամբ, այստեղ կրկին պետք է անդրադարնալ Հայաստանի պատասխանատվությանը: Գերմանիայի այս քայլով Եւրոպան ուղիղ ու հզոր ուղերձ է հղում հայությանը առ այն, որ հայերը պատկանում են Եւրոպային, որ Եւրոպան պատրաստ է ընդունել հայերին: Թուրքիան ապտակ ստացավ այսօր եւ դրա իմաստն այն է, որ Եւրոպան ավելի բարձր դասեց հայերի ճշմարտությունը թրքական ճնշումներին: Թուրքերը շատ լավ հասկացան դա եւ անմիջապես հետ են կանչել իրենց դեսպանին Բեռլինից: Հայերն ինքնուրույն պետք է անեն կարևոր քայլը՝ հեռանալով մեր մյուս՝ «դաշնակից» գաղութատեր Ռուսաստանից:

Արթուր Հայրապետյան

Այս նյութը դիտել են - 1748 անգամ