Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ազատվել է Քուվեյթի Պետությունում և Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրմանով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգմավոր Մանվել Բադեյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ):
Նշենք, որ Բադեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ, մաթեմատիկոս: 2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:
Իհարկե տարօրինակ չէ նման նշանակումը: Հայաստանում առաջին անգամ չէ, որ դեսպան է նշանակվում մարդ ով դիվանագիտության հետ հեռակա կապ անգամ չունի: Մանվել Բադեյանի դեպքը առանձնանում է, սակայն: Նա ոչ միայն դիվանագետ չէ այլ նաև ռասիզմի հայտնի ջատագով է:
Բոլորն են հիշում, երբ նա տարիներ առաջ ՀՀ Ազգային Ժողովում, լրագրողների ներկայությամբ ոչ բարյացկամ արտահայտվեց հայաստանաբնակ եզդիների մասին: 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մանվել Բադեյանը խորհրդարանում բորբոքվել էր լրագրողներից մեկի հարցից և սկսել վիրավորել լրագրողներին։
–Արա՛, մի հատ բան եք տենում լավ, անպայման պիտի հարձակվեք։ Եթե ժուռնալիստ եք, ուրեմն իրավունք ունեք ախմախ հարց տա՞ք։ Իրոք ըտենց անմակարդա՞կ եք, փողոցում կանգնող եզդին ըտենց հարց տար, չէի զարմանա,–գոռգոռացել էր Մանվել Բադեյանը։
Իսկապես վտանգավոր նշանակում է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մանվել Բադեյանի նման դեսպան ունենալը մեծ ռիսկ է Հայաստանի համար: Պատկերացնում եք, եթե դեսպան Բադեյանը իրեն սազական տոնով խոսի քուվեյթցի արաբների կամ բեդվինների մասին:Այս դեպքում զուգարանի թուղթը կլինի երանելի նրա համար:
politik.am
Այս նյութը դիտել են - 1920 անգամ