Ռուզիկի ֆոտոսեսիայի հիման վրա, հանգիստ կարելի է Սեյրանի դեմ քրեական գործ բացել... 2016-06-03 11:13:00
Խեղճ Ռուզի՜կ...
Բոլոր ռազվեդչիկների ճակատագիրն է էդպես՝ չուժոյ սրեդի սվայիխ ու սվոյ սրեդի չուժիխ...
Ոչինչ հայ ժողովուրդը կգնահատի քո ծառայությունները հայրենիքի հանդեպ, երբ ամեն օր կյանքդ վտանգի ենթարկելով սեյրանի դղյակի 5 մետրանոց պարիսպների ներսից մեզ մեսիջներ ես ուղարկում սեյրանի կերպարի, իրացրած գողունի, թալանի չափերի ու որակի մասին: Երբ ֆոտոսեսիաների անվան տակ ամեն անգամ կապելով 15-25 հազար դոլարանոց թանկարժեք ժամացույցներ մեզ հասկացնում ես, թե ինչ մասշտաբներ են կազմում սեյրանի թալանածը, երբ պատվիրելով մի քանի տասնյակ հազար դոլարանոց ծաղկեփնջեր ու հագուստներ աշխարհի ամենաթանկ խանութներից մեզ մեսիջ ես ուղարկում, որ տեսեք, սա գողուն է, մեզնից ու ձեզնից գողացվել է ակնոցավոր, կերկերուն ձենով խոսացող արտաքուստ ռոբկի պահվածքի տակ թաքնված էս հրեշի կողմից...
Իսկ մենք...
Հիմարի նման քեզ ենք քննադատում, դատափետում, քարկոծում...
Հավատա, Ռուզիկ, էս ազգի մեջ դեռ կան սթափ մնարդիկ, ովքեր գնահատում են քո ծառայությունները այդ դժվարին պայմաններում:
Հանուն ազգի ու պետության, շարունակիր քո հայրենանվեր աշխատանքը:
Ինչպես պնդեց մեր քուչի ուստա Վչոն, միայն քո ուղարկած ֆոտոսեսիայի նկարների հիման վրա, արխային կարելի ա սեյրանի դեմ քրեական գործ բացել առանձնապես խոշոր չափերի պետական ունեցվածքի յուրացման ու տնտեսական ծանրագույն հանցագործությունների համար:
Կարո Մարգարյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 15799 անգամ