Սեյրան Օհանյանի վարքագծում փոփոխություններ են նկատվել. ի՞նչ է զգուշացրել նախարարին իշխանական վերնախավը...
2016-06-04 22:58:00

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, աշխատակիցների հետ շփումներում հաճախակի է ափերից դուրս գալիս՝ դրսեւորելով ակնհայտ նյարդային վարքագիծ, ինչը նախկինում նրա մոտ չի նկատվել:

Ներկայումս դժվար է ասել, թե Սեյրան Օհանյանի վարքի պատճառը որն է: Արդյոք նա գիտակցում է, որ ՊՆ-ում բացահայտված չարաշահումների համար կոռումպացված պաշտոնյաներից հետո ամենաշատ պատասխանատվություն կրող անձը հենց ինքն է:

Բացառված չէ, նաեւ, որ իշխանական վերնախավում նրան արդեն իսկ տեղեկացրել են, որ ինքը լավագույն դեպքում մինչեւ եկող գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունները կպաշտոնավարի, դրանից հետո իր քաղաքական կարիերան ավարտված է:

Եթե այդպիսի բան տեղի է ունեցել, ապա նա իսկապես նյարդանանալու առիթ ունի: Ի վերջո, մի պահ նրա գործերն այնքան «լավ» էին, որ հենց Օհանյանին էին համարում Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Իսկ այսօր, շնորհիվ նրա ծաղկասեր տիկնոջ ու պաշտոնավարման մեթոդների, նախարարի պաշտոնում մնալն անգամ արդեն անընդունելի է դարձել»: 

Այս նյութը դիտել են - 1553 անգամ