ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը սահմանվել է որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր (World Environment Day): Այն նշվում է ամեն տարի եւ բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար: Տոնը սահմանվել էր 1972-ին ՄԱԿ ԳԱ 27-րդ նստաշրջանի ժամանակ:
Որպես օր էր ընտրվել հունիսի 5-ը՝ շրջակա միջավայրի խնդիրներին ուղղված Ստոկհոլմի գիտաժողովի աշխատանքների մեկնարկի օրը (Stockholm Conference on the Human Environment):
Այս նյութը դիտել են - 1241 անգամ