Առեղծվածային դեպք Երևանում. Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում դաժան ծեծի հետևանքով տղամարդը մահացել է․ 2016-06-05 10:12:00

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1-03 շտապօգնության կայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բուժբրիգադը կանչով մեկնել է Նուբարաշենի խճուղի, որտեղ Նուբարաշենի ավտոշուկայի խաչմերուկում հայտնաբերել են տղամարդու դի:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը մահացել է մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 58-ամյա Եղիշե Մանուկի Խաչատրյանն էր:
shamshyan.com




Այս նյութը դիտել են - 1959 անգամ