ԱՄԷ-ում գործարարը 5 մլն դոլար է վճարել իր մեքենայի պետական համարանիշի համար, հայտնում է BBC News-ը:
Աղբյուրների փոխանցմամբ՝ մեքենայի հատուկ «1» համարանիշը աճուրդի էր հանվել: Գործարարը, որի անունը չի հրապարակվում, այդ համարանիշը գնելու ձգտումը բացատրել է միշտ առաջինը լինելու ցանկությամբ:
Նման անսովոր համարի համար ռեկորդային գումար վճարած մարդը նույնպես ԱՄԷ քաղաքացի է: 2008-ին Սաիդ Աբդուլ Ղաֆարը բարեգործական աճուրդի ժամանակ նույն «1» թվով համարանիշի համար 14.5 մլն դոլար էր վճարել:
ԱՄԷ-ում ճանապարհային ոստիկանությունը հաճախ աճուրդներ է կազմակերպում, որոնց ժամանակ անսովոր թվերով պետհամարանիշեր է վաճառում:
news.am
Այս նյութը դիտել են - 1251 անգամ