Լրատվությունը զենք է, սակայն այն չպետք է տալ բոլորի ձեռքը...
2016-06-05 21:45:00

 
Էդ Թումանյանը ֆբ իր էջում գրում է. 
Լրագրությունը ժամանակին լուրջ մասնագիտություն էր: 
Մարդիկ 4 տարի սովորում, ահռելի թվով գրքեր էին կարդում, գոնե միջին մակարդակի պահանջարկ ունեցող լրագրող դառնալու համար: Ժամանակին լրագրողները այն մարդիկ էին , որոնց հետ ցանկացած թեմայից կարելի էր ժամերով խոսել ու չդադարել զարմանալ ու հիանալ նրանց բազմակողմանի զարգացվածությամբ ու մտահորիզոնով: 
Իսկ հիմա՞ : Հիմա, շատ բան է փոխվել: Գուցե ինձ թույլ չտայի անդրադառնալ լրատվական դաշտի գործունեությանը, եթե հատկապես վերջին շրջանում մանրամասն չուսումնասիրերի չորրորդ իշխանության ոլորտում տեղի ունեցող զարգացումները: Ցավալիերոն այստեղ եւս համակարգային փոփոխություններ անելու ժամանակն է: Լրագրողների զգալի հատվածը վերածվել է ներողություն արտահայտությանս համար բամբասանք տարածողի: 

Իհարկե խոսքը չի վերաբերում բոլորին: Ես ինքս ճանաչում եմ լրագրողների, ովքեր կարողանում են սեփական մասնագիտության արժեքը եւ խոսքի ազատությունը բարձր գնահատել ամեն ինչից:

Իմ համոզմամբ լրագրողների մեծ մասը բակում՝ մուտքի մոտ նստող տատիկի նման բան է դարձել: Այդպես չպետք է լինի:

Լրատվությունը զենք է, սակայն այն չպետք է տալ բոլորի ձեռքը, այնպես ինչպես խրամատը չի կարելի վստահել առաջին իսկ հարձակման դեպքում այն լքող զինվորին:
Այս նյութը դիտել են - 1950 անգամ