Մեզ մոտ պաշտոնյան երբ հրաժարական է տալիս, ազատում են աշխատանքից, եթե անգամ ձերբակալում են, «չի կորում»: Որոշ ժամանակ հետո պեղում, հայտնաբերում են նրան և նոր «պաշտոնի նստեցնում»՝ արի՜, առոք- փառոք նստիր: Մենք պաշտոնասեր երկիր ենք ու ոչ մի պաշտոնյայի հենց այնպես չենք ասում՝ գնա՜, էլ քեզ չտեսնենք: Ընդհակառակը, ասում ենք՝ մի քիչ աչքներիցս հեռու գնա, հետո կգաս... Արմեն Գևորգյանն էլ իր դիմումի համաձայն գնաց: Ուր էր, ինչ էր, կարևոր չէ, կարևորն այն է, որ մի որոշ ժամանակ իրարից հանգստացանք: Հիմա նորից գալիս է:
Աղբյուրներ կան, խոսում են: Արթուր Բաղդասարյանի աթոռը լա՜վ հանգստացել է: Կգա ու որոնումների մեջ իր հոգնած մարմինը անվտանգության մահճակալում կհանգստացնի: Ի՞նչ վատ է. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար:
ՀԳ Սա ենք: Պաշտոնյային կորցնում ու ... գտնում ենք:
Հասմիկ Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 1613 անգամ