«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար։
Հիշեցնենք, որ Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը։ Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է։ Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ։ Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։
Ի դեպ, «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը։ Վերջինս ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը»:
Այս նյութը դիտել են - 2067 անգամ