Օլանդը խոստովանում է ահաբեկչական հարձակումների սպառնալիքը Եվրո-2016-ի ժամանակ
2016-06-07 09:25:00

«Ռիա նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստովանել է, որ 2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ժամանակ ծայրահեղականների կողմից սպառնալիքը շարունակվում Է: Վկայակոչելով «France Inter» ռադիոյի հեռարձակմանը՝ «Associated Press» գործակալությունը հաղորդում է, որ Օլանդը հայտարարել է, որ «այդ սպառնալիքը կշարունակվի դեռ երկար ժամանակ, այնպես որ անհրաժեշտ է համոզվել, որ միջոցառումը հաջողությամբ կպսակվի»: Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ մրցաշարի ընթացքում անվտանգությունը կապահովեն 90 հազար անվտանգության աշխատակիցներ: Հիշեցնենք, որ  Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Ֆրանսիայում հունիսի 10-ից հուլիսի 10-ը: 

Այս նյութը դիտել են - 1171 անգամ