Սամվել Ալեքսանյանը կարող է առանց մանդատի էլ շարունակել իր և՛ բիզնես գործունեությունը, և՛ բարեգործությունը... 2016-06-07 10:35:00
Շարունակում եմ ներկայացնել ԱԺ-ի մեծամասնական պատգամավորների գործունեությունը
Այսօր կանդրադառնամ թիվ 7 ընտրատարածքի պատգամավոր` հանրահայտ Սամվել Ալեքսանյանին, մարդ, ով խորհրդարանի ամբիոնից ելույթներ չի ունենում, օրենքներ չի գրում, բայց միշտ խորհրդարանում գտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում, շատ ավելի շատ, քան օրենքներ գրող և քաղաքականությամբ զբաղվող պատգամավորներ: Մյուս կողմից` Սամվել Ալեքսանյանը շատ լավ մեծամասնական պատգամավոր է, ով աջակցում է իր ընտրատարածքի բնակիչներին` անվճար լավաշ բաժանելուց մինչև իր հիվանդանոցում անվճար բուժսպասարկում տրամադրելը:
Իր ընտրատարածքի բազմաթիվ բնակիչներ աշխատում են և իրենց ընտանիքները պահում նրա ստեղծած աշխատատեղերով: Ի դեպ ուսումնասիրեցի Սամվել Ալեքսանյանի բիզնեսի վճարած հարկերը և պարզեցի, որ այս մարդը, փաստացի, Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեն է.
Իհարկե դասական առումով Սամվելը լավ պատգամավոր չէ, բայց նա լավ գործարար է և բարերար, իսկ կլինի հաջորդ խորհրդարանում թե՞ ոչ, պետք է որոշի ինքը, քանզի եթե օբյեկտիվ լինենք, պատգամավորական մանդատը մեծ հաշվով Սամվել Ալեքսանյանին ոչինչ էլ չի տալիս: Նա կարող է առանց այդ մանդատի էլ շարունակել իր և՛ բիզնես գործունեությունը, և՛ բարեգործությունը:
Ես Հայ Եմ ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 1356 անգամ