Գյումրու քաղաքապետի թեկնածուների շուրջ խմորումները շարունակվում են, որեւէ հստակություն չկա: Իշխանությունները չեն շտապում, ընդդիմադիր ուժերն էլ չեն ցանկանում բացել իրենց խաղաքարտերը:
Իշխանությունն ուզում է` որքան հնարավոր է, շատ թեկնածուներ լինեն, որ ձայները «խուրդելը» հեշտ լինի, ընդդիմությունն էլ փորձում է հասնել նրան, որ իրենց դաշինքը մեծ լինի:
Կողմերը փորձում են հասկանալ նաեւ, թե ինչ վարքագիծ է որդեգրելու Գյումրու ամենաօդիոզ ֆիգուրներից նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը որոշակի ազդեցություն ունի Գյումրիում։ Նա այնքան նեղացած է իշխանություններից, որ չի բացառվում անգամ պաշտպանի իր «մայլի» մեկ այլ թեկնածուի` ԳԱԼԱ-ի տնօրեն Վահան Խաչատրյանին, քանզի Գյումրիում «մայլեն» սրբազան հասկացություն է:
Այս նյութը դիտել են - 1340 անգամ