Նավապետ Սամվելի բիզնեսները...
2016-06-08 00:55:00

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Բադեյանը կարծիք է հայտնել, թե շաքարավազի ներկրումը հենց մենաշնորհ էլ պիտի լինի, «որովհետեւ Սամվել Ալեքսանյանը նավերով է բերում շաքարավազը, մյուսները չեն կարող պարկերով բերել»

«ՉԻ» - Մանվել Բադեյանն ակնհայտորեն շփոթել է պատճառն ու հետեւանքները։ Իրականում ոչ թե Սամվել Ալեքսանյանը նավերով է շաքարավազ բերում, դրա համար էլ ուրիշները չեն կարող բերել, այլ հակառակը` ուրիշները չեն կարողանում բերել, դրա համար էլ նա նավերով է բերում։ Այ, եթե մի հիսուն հոգի շաքարավազ բերեին` որեւէ մեկն այլեւս նավերով չէր բերի. այդքանը չէր կարողանա վաճառել։ Հագուստի ներկրման հարցում, օրինակ, մրցակցություն կա` հազարավոր մարդիկ այդ գործով են զբաղված։ Դրա համար էլ ոչ մեկը նավերով մի քանի հազար տոննա հագուստ չի ներկրում։

Համ էլ` ի՞նչն է խանգարում, որ մի քանի հոգի էլ ոչ թե նավերով շաքարավազ ներկրեն, այլ «ֆուռերով»։ Թե՞ եթե քաղաքում որեւէ մեկը «Ռոլս-Ռոյս» է քշում, ուրիշները իրավունք չունեն «Ժիգուլի» քշել։

chi.am

Այս նյութը դիտել են - 1398 անգամ