ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC հեռուստաալիքի Tonight Show-ի ընթացքում բլյուզի հնչյունների ներքո պատմել է երկրի նախագահի պաշտոնում իր աշխատանքի արդյունքների մասին:
«Մեծ պատիվ եւ շնորհ էր վերջին ութ տարիներին որպես ձեր նախագահ ծառայելը»,- խոսքն այսպես է սկսել Օբաման՝ նշելով նոր աշխատատեղերի ստեղծման, տնտեսության զարգացման մասին:
Ըստ Gazeta-ի, Օբամայի ելույթի ընթացքում շոուն վարող Ջիմի Ֆելոնը հումորային կրկներգեր է կատարել:
Երկրորդ քառատողի ժամանակ ԱՄՆ նախագահը խոսել է սոցիալական ոլորտում զարգացման, ինչպես նաեւ նույնասեռական ամուսնությունների իրավունքի մասին:
Համարի ավարտին Օբաման նշել է, որ «ԱՄՆ-ի լավագույն օրերը դեռ առջեւում են»:
Այս նյութը դիտել են - 1538 անգամ