Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը և Քիմ Քարդաշյանը...
2016-06-10 22:16:00
Չար ծառը բարի պտուղ տալ չի կարող...
Վերջերս մի լուսանկար ընկավ աչքովս: Միասին լուսանկարվել էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներից մեկը և Քիմ Քարդաշյանը: Ես կատեգորիկ մարդ չեմ, նույնիսկ մեկ-մեկ ազատականի տպավորություն եմ թողնում, բայց բացատրեք ինձ խնդրեմ, ի՞նչ գործ ունի սրբազան հայրը այդ տիկնոջ հետ: Վստահ եմ, որ դարձի բերելու, կամ միասնական աղոթքի համար չեն հանդիպել: Որոշ ընկերներ պնդում են թե Քիմի միջոցով ամբողջ աշխարհը իմացավ Հայոց մեծ եղեռնի մասին, բայց դա ինչ կապ ունի եկեղեցու հետ, դրա համար կան աշխարհիկ իշխանություններ և ամենաբարձր մակարդակով շնորհակալություն հայտնեցին հայտնի տիկնոջից և յուր ամուսնուց: Սրբազանի անունը չեմ տալիս, որ չանձնավորվի գրածս, բայց Սուրբ հայրը, որ եթե անգամ Անատոլ Ֆրանսի հերոսի նման, որպես վանական, գնացել էր դարձի բերելու «Թաիս Աթենուհուն», չե՞ր կարդացել Սուրբ գիրքը որ ասում է ՝ Չար ծառը բարի պտուղ տալ չի կարող...
Այսպիսի բաներն են որ ազնիվ հավատացյալին վանում են Մայր եկեղեցուց: Կարծում եմ Եկեղեցին կարիգ ունի վերանայելու իր վարած քաղաքականությունը, գոնե մի քիչ պետք է ետ մնալ աշխարհիկ իշխանությունից՝ խորթության առումով...
Հ.Գ.
Նրանք ովքեր կհակադարձեն ինձ թե՝ Իմ աչքի գերանը թողած եղբորս աչքի շուղն եմ տեսնում, ասեմ, որ ես մեղավոր մեկն եմ և ամեն տեսակ իշխանություններից դուրս...

Դավիթ Ասատրյանի ֆբ էջից
Այս նյութը դիտել են - 1750 անգամ