Նախագահ Բարաք Օբաման իր աջակցությունն է հայտնում Հիլարի Քլինթոնին, ՝՝Թվիթեր՛՛-ի իր էջում գրելով. ՝՝Ես չեմ կարծում, որ երբեւիցել եղել է մեկը, որն այսքան որակավորված լիներ այս պաշտոնը զբաղեցնելու համար՛՛։
Սպիտակ տանը Օբամայի հետ հինգշաբթի օրն անցկացրած հանդիպումից հետո նախագահի թեկնածության համար պայքարոր դեմոկրատ հավակնորդ Բերնի Սանդերսը խոստացավ աշխատել իր մրցակից Հիլարի Քլինթընի հետ՝ նոյեմբեր ամսին պարտության մատնելու համար հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Նախազգուշացնելով, որ Թրամփի կողմից նախագահական աթոռը զբաղեցնելու հանգամանքը կարող է դառնալ ՝՝աղետ՛՛, Վերմոնթ նահանգը ներկայացնող սենատոր Սանդերսը, խոստացավ անել ամեն ինչ, ՝՝որպեսզի Դոնալդ Թրամփը չդառնա ԱՄՆ-ի նախագահ։
Հիշեցնենք, որ այս հայտարարությամ Սանդերսը հանդես եկավ, հակառակ իր այն խոստումներին, որ պայքարը Քլինթոնի դեմ շարունակելու էր նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս արդեն ապահովել էր թեկնածու առաջադրվելու համար բավարար ձայներ։
՝՝Ես անհամբեր սպասում եմ Քլինթոնի հետ հանդիպմանը, տեսնելու համար, թե ինչ կարելի է միասին անել՝ Թրամփին պարտության մատնելու նպատակով՛՛, հայտարարեց Սանդերսը Սպիտակ տան Օվալաձեւ սրահում նախագահ Բարաք Օբամայի հետ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպումից հետո։ Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն էր հայտնել նախագահին ու փոխնախագահին՝ նախընտրական արշավի ժամանակ անկողմնակալություն ցուցաբերելու համար։
Սակայն նա այդպես էլ հստակ չհայտարարեց, ինքը դուրս է գալիս ընտրարշավից, թե ոչ։ Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահական ընտրություններում թեկնածու նշանակվելու հավանականությունը զրո չէ, սակայն շատ փոքր է։ Շատերն են ասում, որ հնարավորություն գրեթե չկա։ Նման բան կպատահեր միայն այն դեպքում, եթե Քլինթընին ձայն տալու խոստումով ընտրված, այսպես կոչված սուպերպատվիրակները հանկարծ իրենց ձայնը տային Սանդերսին։
Այդ պատճառով են քաղաքական վերլուծաբաններն ասում, որ Սանդերսի սպասումներն անիրականանալի են։
Ինչեւէ, մի կողմից Սանդերսը խոստանում է աշխատել Քլինթոնի հետ՝ պարտության մատնելու Թրամփին, մյուս կողմից՝ չի խոսում ընտրարշավից դուրս գալու մտադրության մասին։
Սպիտակ տունը դեռեւս հանդես չի գալիս որեւէ մեկնաբանությամբ։ Իսկ փոխնախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ մեկ հանդիպում էլ պիտի անցկացնի Ջո Բայդընը Սանդերսի ու Քլինթոնի հետ միասին։
Այս նյութը դիտել են - 1543 անգամ