Կլկլոցի ու տնքտնքոցի տակ ձեզ ժղշելու, լիքը, լիքը, լիքը փող աշխատելու համար, մի կործանեք մի ողջ ժողովրդի, ով պատմություն, դեմք ունի... Տաքսու մեջ վարորդի լիքը, լիքը, լիքը, բաց, բաց, բաց, բերանի՝ շրջանակաձև բացվածքը, ինձ զարմացրեց՝ չի փակվում, կարմիր խնձոր դեմ տաս չի մտնի: Աչքերի լիքը, լիքը, լիքը փայլը, ինձ ուրախացրեց, այո՛, ուրախացրեց. վերջապես մեկը կա, ով ուրախ է,- մտածեցի ես... վարորդը, նախ ներողություն խնդրեց, հետո թե մի հրաշք երգ դնեմ լսի. դու հաստատ լսած չես լինի: Միանգամից համաձայնվեց: Ռիփսիմե Հակբոյանը հավեսով, լիքը, լիքը, լիքը կլկլացնում էր. "եթե դու գժի պես սիրահարվել ես, մի թող նրան, որ քեզ չարչարի... լիքը, լիքը, լիքը իմ սիրտը լիքն ա, նրա օծանելիքը իմ շորի վրա ա... լիքը, լիքը, լիքը չգիտեմ ինչը, իմ չգիտեմ ինչի վրա ա. ու այդպես լիքը, լիքը շատ լիքը աղբ"... Վարորդը միանգամայն ճիշտ էր, չէի լսել: Կլկլոցի տակ մնացած ինչ-որ անհայտ ծագումով կենդանիներն էլ ապրում են հացկատակ երգի՝ կլկլոցներով... Լավ, մինչև երբ են էս աստղիկները խայտառակելու մեր ողջ հայ ժողովրդին... Ռաբիսի տարածումն ու պրոպագանդ հստակ քաղաքականության արդյունք է՝ փչացնել մարդու լիքը, լիքը, լիքը լսելու, լիքը, լիքը, լիքը զգալու, մտածողության... Արա, լավ էլի, էդ ձեր արտադրած լիքը կլկլոցախառը մուղամը, տարեք ձեր տուն, լավ տարեք ռեստորան, ով կցանկանա, թող գա ու վայելի, բայց հասարակության համար վտանգավոր այս երևույթը մի փաթաթեք տեղից էլ կաղ հասարակության վզին, հո դուք մազոխիստ չեք... Հ.Գ. Չդիմացա: Տուն հասա ու գտա այդ «երգը», որպեսզի ճշտեմ, թե քանի հավանում է ստացել կատարումը, սարսափելի է, այդ լիքը, լիքը, լիքը կլկլոց-աղբի տակ, հազարից ավել լայքեր կային. լիքը, լիքը, լիքը հազարավոր աղբ... Արթուր Հայրապետյան