Մոլլան գետի ափին նստած՝ սպասում է՝ գետը ցամաքի, որ ինքն անցնի: Հիմա մերն է…. Քանի տարի՝ սպասում ենք, որ ՙգետը՚ ցամաքի, ու վերջապես սկսենք ապրել: Փոխանակ պետական կառավարման օղակներում գնալով լուրջ մարդիկ հայտնվեին / որովհետև մենք միշտ ենք պարտավոր պատերազմի պատրաստ լինել/, հայտնվում են ժելեյած մազերով ու պուդրայած երեսներով տղաներ:
Ասում են՝ լավ կրթություն ունեն, ինչ-որ դասընթացների վկայագրեր են ցույց տալիս, բայց ում են դրանք պետք պատերազմող երկրում: Վկայագրերը փրկում են դասալքությունի՞ց: Լավագույն դեպքում՝ դրանք կարող են ուժեղ տղամարդկանց համար ելույթ գրող՝ ռեֆերենտ լինել:
Մինչ ՙգետի՚ ափին նստած սպասում ենք՝ վարչապետը Մուկը դարձավ, ԱԺ նախագահը՝ Գալուստը, Գլխավոր շտաբի պետ՝ Յուրան / նա, ով ժամանակին հայտնի դարձավ Պարսկաստանից բերվող ՙպակրիշկայի՚ գործով/…. Սպասում ենք, իսկ քիլլերների մի բանդա՝ լրագրողի անվան տակ մարդկանց ահաբեկում է՝ զանգում, գլխներից մեծ բաներ են պահանջելու պես խնդրում, մերժվելու դեպքում սպառնում՝ ՙԴե որ տենց ա, հեսա կտենաս…՚ :
Մի քիչ որ խելքներին զոռ տան, թեթևակի կվախենան. ախր, ում ահաբեկում եք, կարող են խիստ ուշագրավ տեսանյութեր ունենալ ձեռքի տակ՝ քիլլեր /և փաստորեն՝ ոչ միայն քիլլեր/ լրագրողների մասնակցությամբ:
Բոլորը ընդունել են խաղի կանոնները և համակերպվել են այս վիճակին. Նստած սպասում են, որ ՙգետը՚ ցամաքի կամ ինչ-որ մեկը կգա-կցամաքեցնի, իսկ իրենք էլ հանգիստ կանցնեն մյուս ափը:
Իսկ ՙգետը՚ հոսում է ու գնում: Հայաստանի ու մեր կյանքն է գնում:
Մարգարիտ Սարգսյանի ֆբ էջից
Լուսանկարը՝ Մարկ Անտոնիոյի
Այս նյութը դիտել են - 1577 անգամ