«Վերջապես, Օբաման պատրաստվո՞ւմ է օգտագործել «իսլամական ծայրահեղական ահաբեկչություն» ձեւակերպումը: Եթե՝ ոչ, նա պետք է անհապաղ պետք է խայտառակ կերպով հրաժարական տա»,-ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը պահանջել է նախագահ Բարաք Օբամայի հրաժարականը: Միաժամանակ, ահաբեկչության առնչությամբ նա կրկին խոսել է մահմեդականների մուտքը ԱՄՆ արգելելու անհրաժեշտության մասին:
Երեկ երեկոյան ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի Pulse գեյ ակումբում Օմար Մաթին անունով մեկը, ով սերում է Աֆղանստանից, անկանոն կրակ էր բացել ակումբի պարահրապրակում, ինչի հետեւանքով 50 մարդ մահացել է, եւս 53 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Այս նյութը դիտել են - 1270 անգամ