Ամենայն Հայոց կաթողիկոսը հորդորել է Պոլսո պատրիարքին չգալ Հայաստան
2016-06-16 09:55:00

«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունից հետո խնդիր է առաջացել նրա՝ Հայաստան գալու, Եկեղեցական խորհրդի նիստին եւ Հռոմի պապի ժամանմանը մասնակցելու կապակցությամբ։ Նրան պատրաստվում են դիմավորել ցույցերով։

Անախորժություններից զերծ մնալու համար կաթողիկոսը նրան հորդորել է չգալ Հայաստան։ Աթեշյանն էլ կապվել է կաթողիկոսի եղբոր՝ Եզրասի հետ, որի հետ մտերիմ է և ընդհանուր բիզնես ունի, որ գնա Մոսկվա, միասին գան Հայաստան, որպեսզի չկարողանան ֆիքսել իր ժամանումն ու ակցիաներ չանեն։ Բայց եթե նույնիսկ օդանավակայանում բողոքի ցույց չանեն, դա կտեղափոխվի Էջմիածին, Մայր Աթոռի մոտ»։

Այս նյութը դիտել են - 1497 անգամ