Ռուսաստանը ստիպված է պատասխանել Արևմուտքի քայլերին. Պուտին
2016-06-18 09:14:00

Ռուսաստանը ստիպված է պատասխանել Արևմուտքի քայլերին, չնայած նրան, որ նրան կմեղադրեն ագրեսիվ պահվածքի մեջ, հարկավոր ` պահպանել ռազմավարական հավասարակշռությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:

«Ես հստակ գիտեմ, որ մենք ստիպված կլինենք պատասխանել:Սակայն ես արդեն գիտեմ, որ մեզ մեղադրելու են ագրեսիվ պահվածքի մեջ, սակայն սա միայն պատասխան է: Բայց պարզ է, որ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը: Մեզ համար շատ կարևոր է պահպանել ռազմավարական հավասարակշռիթյունը մոլորակի վրա»,հավելել է նա:

«Միայն ռազմավարական հավասարակշռիթյունը ապահովում խաղաղությունը մեր մոլորակի վրա»,հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Այս նյութը դիտել են - 1290 անգամ