Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
2016-06-18 09:20:00

«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատակցին առևանգելու «Հժ»–ի հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են ՀՔԾ-ից։

Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002 թվականից աշխատել Է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, «Հժ» թղթակցի հետ զրույցում պնդել Է, որ Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել Է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին»,–գրում է թերթը։

Այս նյութը դիտել են - 1391 անգամ