Անհանգստություն․ Արցախը դատարկվում է արցախցուց
2016-06-19 01:43:00

Շուկայում երեկ արցախյան բարբառային խոսվածքով կամ շեշտադրությամբ խոսակցություններ էի շարունակ լսում։ Իհարկե, նախկինում էլ, ոչ միայն շուկայում, ամենուր արցախյան բարբառով ու շեշտադրությամբ խոսակցությունը միշտ էլ լսել եմ, բայց առանձնապես չեմ խորացել։ Այս անգամ շուկայի կանաչի վաճառող մի տղամարդու հարցրեցի՝ Արցախի՞ց ես, պատասխանեց, որ այո, Հադրութի կողմերից է, ընտանիքով արդեն տասը տարի է բնակվում է Մասիսի շրջանի Այգաբաց գյուղում։

Այս հադրութցու նման, տարիների ընթացքում, արցախցի հազարավոր ընտանիքներ են բնակության համար տեղափոխվել Հայաստան ու Ռուսաստանի Դաշնություն։ Փաստ է։ Եվ ստացվում է այն, որ Արցախը դատարկվում է արցախցուց։ Հետո՞, առաջիկայում ի՞նչ պատկեր է մեզ սպասում։ Ունեմ Արցախում այսօր բնակվող, աշխատող շատ մտերիմներ, ընկերներ, համոզված եմ, նրանց էլ հուզում է այս հարցը, նրանք էլ լավագույնս գիտակցում են, որ այսպես շարունակվելու դեպքում, Արցախին սպասում է Նախիջևանի ճակատագիրը։

Արդյոք ի՞նչ են անում նրանք, ի՞նչ է անում Արցախի իշխանությունը այս հարցը կարգավորելու համար։

Ճիշտ է, այսօր դատարկվում են նաև Հայաստանի այլ շրջանները, բայց, կարծում եմ, հասկանալի է, որ դրանք, իրենց բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, չպետք է համեմատել Արցախի դատարկվելու հետ։

Խնդրում եմ, արձագանքեն հատկապես ՖԲ-ի իմ արցախցի ընկերները։

Մելանյա Պետրոսյանցի ֆբ էջից


Այս նյութը դիտել են - 1693 անգամ