Հունիսի 15-ին, Կիևի «Դերասանի տան» դահլիճում , Ուկրաինայում ՀՀ դեսպանության և հայ համայնքի աջակցությամբ, հայտնի դերասանուհի Ելենա Դուդիչի կատարմամբ, ուկրաինացի հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու ՆՈԲԵԼՅԱՆ մրցանակի դափնեկիր՝ Սվետլանա Ալեքսիեիչի գրած «Ռոմեոյի և Ջուլիետի մասին բեմադրությունը: «Ռոմեոյի և Ջուլիետի կերպարները ներկայացված էին «Մարգարիտա ու Աբուլֆազ» անուններով: Դահլիճում, ներկաները այն անվանել են «Спектакль-потрясение», քանի որ շատ ճիշտ ներկայացվել է 1990 թվ.-ի Բաքվում կատարված հայերի կոտորածն ու թալանը, իսկ հայուհի Մարգարիտայի և ադրբեջանցի Աբուլֆազի մեծ սերը մարել է`վերջինիս մոտ մարդկային արժանապատվության անկման պատճառով:
Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, ներկաները բեմադրության ընթացքում շատ են հուզվել: Եթե ազգությամբ բելոռուս, Նոբելյան մրցանակի դափնեկիրը աշխարհին ներկայացնում է հայերի հանդեպ ադրբեջանցիների կատարած բարբարոսություններն ու քոչվոր ցեղերին յուրահատուկ դաժանությունները, ապա մենք, հայերս՝ գոնե պետք է .....(հավանաբար պրն. Մանուկյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ազգությամբ բելոռուս կինը հաղթահարելով մի մեծ բարիեր, բարձրաձայնել է հայերիս նկատմամբ իրականացրած դաժանությունները, ապա այլ երկրներում ապրողներս` ամեն օր այն պետք է բարձրաձայնենք):
Հ.Գ. Ամբողջ աշխարհում դիվանագետի գործնեությունն է, որ երկու երկրների միջև կապող օղակ է հանդիսանում՝ զարգացնելով ու ամրապնդելով ներքին և արտաքին փոխհարաբերությունները:
Ակնառու է, որ Ուկրաինայում, դիվանգիտական հիանալի գործնեություն է ծավալում ՀՀ դեսպան պրն. Անդրանիկ Մանուկյանը:
Դեսպանի բարձր հովանու ներքո է նաև տեղի ունեցել ՆՈԲԵԼՅԱՆ մրցանակի դափնեկիր՝ Սվետլանա Ալեքսիեիչի գրած «Ռոմեոյի և Ջուլիետի մասին բեմադրության ցուցադրումը:
Նշենք, մի կարևոր հանգամանք ևս, որ դեսպան Մանուկյանի՝ Ուկրաինայում կատարած Հայոց Մեծ Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում ծավալած աշխատանքի շնորհիվ է, որ ուկրաինական առաջատար ICTV հեռուսաընկերության թղթակիցը հատուկ ռեպորտաժ է պատրաստել Արցախից, իսկ տեսանյութի ընթացքում երևացել է Արցախի դրոշը և ամբողջ թողարկման ժամանակ հեռուստաէկրանին նշված է եղել ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ , մի բան, որ ռուսական և միջազգային հեռուստաընկերությունները երբևէ նման բան մինչ այդ չեն ցուցադրել:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը:
Գայանե Մանուկյան
Այս նյութը դիտել են - 2103 անգամ