Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանեւան գյուղի «Վանեւան» ռեստորանային համալիրում խուլիգանություն է տեղի ունենում, իսկ կատարողը զինված է ատրճանակով։
Մինչ ոստիկանների ժամանելը խուլիգանություն կատարողը նախ տակն ու վրա է արել ողջ ռեստորանը, կոտրել ողջ սպասքը, գույքը, այնուհետեւ ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակից 51-ամյա Հրայր Ավետիսյանին։
Այդ պահին Հ․ Ավետիսյանին օգնության է հասել նրա որդին 24-ամյա Գոռ Ավետիսյանը, որը նույնպես ծեծի է ենթարկվել, ինչից հետո ատրճանակով զինված երիտասարդը առեւանգել է նրանց։
Խուլիգանություն, անձի առեւանգում, հայր եւ որրդուն ծեծի ենթարկելու կասկածանքով որոնվում է Վարդենիս քաղաքի Արզումյան փողոցի բնակիչ, սակայն Երեւանում բնակվող 30-ամյա Ռոմիկ Մինասյանը, որը Վանեւանի գյուղապետի փեսան է։
Նշված ռեստորանը պատկանում է Վարդենիսի նախկին ոստիկանապետ Տիգրան Գալստյանին, Վանեւանի գյուղապետն էլ նրա հետ փայատեր է։ Փաստի առթիվ հարուցվել է քրգործ։
Այս նյութը դիտել են - 2054 անգամ