Ինչպես հայտնի է, այսօր ՌԴ Ս. Պետերբուրգ քաղաքում տեղի է ունենալու Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Օրակարագում ԼՂ հակամարտության հարցն է:
Ինչպես այս մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յու. Ուշակովը, հանդիպման նպատակը ՌԴ կողմից գործուն քայլերի կիրառումն է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար` համահունչ արդեն ձեւավորված բանակցային սկզբունքների եւ ձեւաչափերի:
Սպասվող հանդիպման հետ կապված ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ կապ չունի, սակայն միաժամանակ ՄԽ եռանախագահները մասնակցելու են հանդիպմանը: Նախատեսվում է, որ նախ ՌԴ նախագահը առանձին հանդիպումներ կունենա հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ, ապա արդեն տեղի կունենան եռակողմ բանակցություններ:
Այս նյութը դիտել են - 1557 անգամ