Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը
2016-06-20 00:54:00

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում հուզիչ գրառում է արել` ուղղված հանգուցյալ հորը` հայտնի հայազգի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանին:

«Շնորհավո՛ր տոնդ, հայրի՛կ: Դու աշխարհի լավագույն հայրիկն էիր: Մեր ունեցած վերջին խոսակցության ժամանակ քեզ ասացի, որ ես այնքան հաջողակ մարդ եմ հոր լավագույն օրինակն ունենալու համար: Նաև ասացի քեզ, որ մի օր անպայման երեխաներ եմ ունենալու և նրանց եմ փոխանցելու քեզնից սովորած ամեն բան: Այնքան երջանիկ եմ քեզ պես հայր ունենալու համար: Սիրում եմ քեզ»:

replik.am
Այս նյութը դիտել են - 1347 անգամ